• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Նեպալում տեղի է ունեցել ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը

21 մայիսի, 2026
Նեպալում տեղի է ունեցել ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը միջոցառման առթիվ իր ելույթում, բարձր գնահատելով Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոս Կիրան Մալլայի գործունեությունը, անդրադարձել է երկու երկրների հնագույն քաղաքակրթական պատմամշակութային հարուստ ժառանգությանն ու զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և մշակութային ոլորտներում համագործակցության խորացման խոստումնալից հնարավորություններին: Դեսպան Վ. Աֆյանը նշել է նաև, որ երկու երկրների միջև դինամիկ կերպով համագործակցություն է ծավալվում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որտեղ Հայաստանն ու Նեպալը շարունակում են աջակցել կառուցողական երկխոսությանը, խաղաղ համակեցությանը, կայուն զարգացմանն ու ազգերի միջև փոխադարձ հարգանքին։
Նույն օրը կազմակերպված ընդունելության ընթացքում ՀՀ դեսպանն իր խոսքում, անդրադառնալով արագ փոփոխվող միջազգային պայմաններում անկախությունը, ինքնիշխանությունն ու խաղաղ զարգացումը կարևորող երկրների միջև համագործակցության նշանակությանը, հույս է հայտնել, որ ՀՀ պատվավոր հյուպատոսությունը կծառայի որպես հարթակ, առավել ամուր ինստիտուցիոնալ կապերի խթանման և տարբեր նախաձեռնությունների աջակցության համար, նպաստելով երկու ժողովուրդների միջև բարեկամության հետագա ամրապնդմանը։
Նեպալի ԱԳՆ ներկայացուցիչ' արարողակարգի վարչության պետ Կումար Ռաջ Քարելն ու ՀՀ պատվավոր հյուպատոսը իրենց հերթին ևս անդրադարձել են գրասենյակի գործունեության հետագա դերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև սերտ համագործակցության հաստատման ներուժին: Երկու երկրների ընդհանրությունների առումով ընդգծվել է հնագույն քաղաքակրթությունների, կենսունակ ժողովրդավարությունների և խաչմերուկային տեղադիրքերի, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններում ակտիվ մասնակցության մասին։
Երեկոյին մասնակցում էր Նեպալի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելը։ Միջոցառումներին ներկա էին Նեպալի կառավարության, դիվանագիտական կորպուսի, գործարար շրջանակների և լրատվականների ներկայացուցիչներ։
Ցուցադրվել են https://armenia.travel/ տեսահոլովակից հատվածներ: Բեմադրվել են Նեպալի ազգային պարային կատարումներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: